Ռազմական12:31, 26 Հունիս 2024
ԱՄՆ և Թուրքիան նախատեսում են 40 մլրդ դոլար արժողությամբ համաձայանգրեր կնքել

Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատանը կայացել է «SelectUSA» ներդրումների գագաթնաժողովը, որին մասնակցել են Վաշինգտոնում Թուրքիայի դեսպան Սեդաթ Օնալը, Ստամբուլում ԱՄՆ գլխավոր հյուպատոս Ջուլի Էադեհը, ԱՄՆ առևտրի դեպարտամենտի միջազգային առևտրի գծով փոխնախարարի օգնական Դիանա Ֆարելը և ԱՄՆ-ի առևտրի պալատի Մերձավոր Արևելքի, Միջին Ասիայի և Թուրքիայի հարցերով փոխնախագահ Ջենիֆեր Միլլերը և մի շարք գործարարներ։
Դեսպանը նշել է, որ Թուրքիան և ԱՄՆ-ն ունեն ընդհանուր տեսլական՝ կապված երկու ազգերի բարօրության և բարգավաճման հետ, և քաղաքական տեսանկյունից երկու երկրները գտնվում են լավ ժամանակաշրջանում։
Ըստ Միլլերի, Թուրքիայում գործում են 2000-ից ավելի ամերիկյան կազմակերպություններ և ցանկություն կա, որպեսզի ավելի շատ թուրքական կազմակերպություններ ներդրումներ կատարեն ԱՄՆ-ում։
Միլլերը նաև նշել է, որ ԱՄՆ և Թուրքիայի օրակարգային հարցերի թվում են օդատիեզերական և պաշտպանական ոլորտներում 40 մլրդ դոլար արժողությամբ համաձայանգրերի կնքումը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Էգեյան ծովի 23 կղզի միջազգային պայմանագրերով ունեն ապառազմականացված կարգավիճակ: Դրանց տարածքում ռազմական գործունեությունն արգելված է»։

Տասնյակը եզրափակում է Հունաստանը՝ 63.232 զրահապատ մեքենայով։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում երկրի զինված ստորաբաժանումները դուրս կբերվեն Սիրիայի տարածքից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |