Քաղաքական16:11, 26 Հունիս 2024
Թուրք ընդդիմադիրն իշխող կուսակցությանը մեղադրել է երկրի էլեկտրաէներգիան սեփականաշնորհելու մեջ

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) անդամ Սեզգին Թանրըքուլուն անդրադարձել է Թուրքիայի արևելյան Դիարբեքիրի և Մարդինի նահանգներում բռնկված հրդեհին:
Նա պնդել է, որ հրդեհը բռնկվել է էլեկտրաէներգիա մատակարարող ընկերությունների անփույթ աշխատանքի հետևանքով և արդյունքում մահացած 15 մարդու կյանքի կորստի համար պատասխանատու է երկրի իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությունը» (ԱԶԿ-AKP):
«Քաղաքական պատասխանատվությունն ԱԶԿ կուսակցության վրա է: Էլեկտրաէներգիայի բաշխման ծառայությունը հնարավոր չէր սեփականաշնորհել, սակայն դուք դա արել եք:
21-րդ դարում ենք, դուք գովաբանվում եք տիեզերք արբանյակ ուղարկելով, սակայն դեռ գյուղերին էլեկտրաէներգիա մատակարարել չեք կարողանում:
Էլեկտրաէներգիայի ծառայությունն անխուսափելիորեն հանրային ծառայություն է, բայց դուք այդ հանրային ծառայությունն իրականացնելու փոխարեն, ցավոք, այն սեփականշնորհել եք և ձեզ մոտ գտնվող ընկերություններին եք տվել ու այդ ընկերություններին քաղաքական հովանավորություն ապահովել»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |