Քաղաքական10:36, 26 Հունիս 2024
Էրդողանը հայտարարել է PKK-ին անկարողունակ դարձնելու մասին
Հունիսի 25-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մասնակցել է Ոստիկանության ակադեմիայի ավարտական միջոցառմանը:
Միջոցառմանն ունեցած ելույթում Էրդողանն անդրադարձել է Թուրքիայի՝ իրենց կողմից ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) և «Քուրդիստանի համայնքների միության» (KCK) դեմ իրականացվող գործողություններին (օպերացիա):
(Թուրքիան նույնացնում է PKK-ն KCK-ի հետ-խմբ.)
«Մեր ոստիկանության և զինվորների հսկայական ջանքերով հասել ենք այն վիճակին, որ ահաբեկչական կազմակերպությունն այլևս չի կարողանա թպրտալ (շարժվել-գործել)»,-ասել է նա:
Ըստ Էրդողանի՝ միայն վերջին մեկ տարում PKK-ի դեմ իրականացվել է 34.765 օպերացիա, որից 4.877-ը քաղաքային բնակավայրերում, իսկ 29.918-ը՝ գյուղերում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |