Քաղաքական10:18, 26 Հունիս 2024
Թուրքիայի մեջլիսի նախագահն ընդունել է Չեխիայի ԱԳ նախարարին
Թուրքիայի խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշը հունիսի 25-ին ընդունել է Չեխիայի արտգործնախարար Ժան Լիպավսկիին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ և միջխորհրդարանական հարաբերությունները: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային ու համաշխարհային նշանակության խնդիրների:
Քուրթուլմուշը չեխական կողմին հայտնել է թուրքական կողմի գոհունակությունը՝ երկկողմ հարաբերությունների 100-րդ տարելիցի առթիվ և հարաբերությունների էլ ավելի խորացման ուղղությամբ արված քայլերից:
Մեջլիսի ղեկավարը, խոսելով ուկրաինական ճգնաժամից, մտահուգություն է հայտնել, որ ռուս-ուկրաինական պատերազմը կարող է վերաճել պատերազմի՝ Ռուսաստանի և Արևմուտքի միջև:
Այս համատեքստում օրենսդիրի ղեկավարը նշել է եվրոպական երկրների կողմից պատերազմը դադարեցնելու և իրենց հնարավորությունները խաղաղություն հաստատելու ուղղությամբ օգտագործելու անհրաժեշտությունը:
Նա նաև կրկնել է թուրքական կողմի դիրքորոշումը Ուկրաինայի իրավունքների և տարածքային ամբողջականության նկատմամբ:
Հանդիպման ընթացքում ընդգծվել է փոխադարձ այցերի կարևորությունը: Թուրքական կողմը հայտնել է երկկողմ հարաբերությունների խորացման և շարունակականության վերաբերյալ շահագրգիռ լինելու մասին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |