Քաղաքական10:20, 26 Հունիս 2024
Ստամբուլում հանդիպել են Թուրքիայի և Ռումինիայի ՊՆ ղեկավարները
Թուրքիայի պաշտպանության նախարարության կողմից տարածված հայտարարության համաձայն՝ գերատեսչության ղեկավար Յաշար Գյուլերը Ստամբուլում ընդունել է ռումինացի իր գործընկերոջը՝ Անգել Թիլվարին:
Նշվում է, որ կողմերը միասին շրջել են Ստամբուլում գտնվող ռազմական նավերի նավաշինության հրամանատարական կետում: Յաշարը տեղեկություններ է փոխանցել նրան տեղում տարվող աշխատանքների մասին:
Երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները տեղում ծանոթացել են նաև թուրքական «TCG ALEMDAR» փրկարարական նավի աշխատանանքերին:
Շրջայցի ընթացքում նախարարներին ուղեկցել է Թուրքիայի ծովային ուժերի հրամանատար, ծովակալ Էրջյումենթ Թաթլըօղլուն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |