Քաղաքական14:42, 26 Հունիս 2024
Ֆահրեթթին Ալթուն. Թուրքիան աշխարհում առաջնորդ պետության դերում է

Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը մասնակցել է թուրքական պետական լրատվական «Anadolu Ajansı» գործակալության կողմից կազմակերպված «Թղթակից. թվային ժամանակաշրջանում լրագրության վերաիմաստավորման համաժողովի» շրջանակներում:
Դրա շրջանակներում ունեցած ելույթում Ալթունն անդրադարձել է Ուկրաինա-Ռուսաստան զինված հակամարտությանը և այն անվանելով պատերազմ, նշել է, որ կողմերի համար Թուրքիան վստահելի ֆիգուր է եղել:
«Թուրքիան մշտապես արդար խաղաղության կողմնակիցն է»,-հավելել է նա:
Ըստ Ալթունի, Թուրքիան այսօր աշխարհում կարողանում է օրակարգ սահմանել և դրա գործընթացներում լինել առաջնորդող երկրի դերում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |