Տնտեսական16:07, 01 Հուլիս 2024
Շիմշեք. «Թուրքիան միաձայն է հանվել գորշ ցուցակից»

Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարար Մեհմեդ Շիմշեքը հերթական անգամ անդրադարձել է թուրքական պետությանը «գորշ ցուցակից» հանելու մասին «Ֆինանսական միջոցառումների աշխատանքային խմբի» (ՖԱԹՖ-FATF) կայացրած որոշմանը:
Նա նշել է, որ այդ որոշումը կայացել է ձայների միասնականությամբ և ոչ մի երկիր չի բողոքել դրա դեմ:
Միաժամանակ Շիմշեքը, կարևորելով ցուցակից Թուրքիայի հանվելու իրողությունը, ասել է.
«Գորշ ցուցակի մեջ հայտնվելը հեշտ է, բայց դրանից դուրս գալը՝ դժվար: Նորեկ Մոնակոյին գորշ ցուցակի մեջ վերցրին: ԵՄ անդամ լինելով հանդերձ՝ այս ցուցակի մեջ դեռևս տեղ ունեցող երկրներ էլ կան, այնպես, ինչպես Բուլղարիան և Խորվարթիան են»:
Հիշեցնենք, որ հունիսի 28-ին ավարտվել էր նույն ամսվա 23-ին մեկնարկած «Տնտեսական զարգացման և համագործակցության կազմակերպության» (OECD) հովանու ներքո գործող «ՖԱԹՖ»-ի կենտրոնական խորհրդի աշխատանքները:
«ՖԱԹՖ»-ի հայտարարության համաձայն՝ կենտրոնական խորհուրդը որոշում էր կայացրել երկու երկրի «գորշ ցուցակից» հանելու մասին, որը ենթադրում էր «ավելի մեծ հետևողականության շրջան»:
Այդ երկու երկիրն էին Թուրքիան և Ջամայկան, որոնք ավելի վաղ սև փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարում ունեցած բացթողումների պատճառով ներառվել էին «ՖԱԹՖ»-ի «գորշ ցուցակում»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |