Քաղաքական11:58, 02 Հուլիս 2024
Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում պարտված ԱԶԿ-ական թեկնածուն կառավարության անդամ

Թուրքիայում 2023-ի մայիսյան ընտրություններից հետո ձևավորված կառավարությունում առաջին անգամ փոփոխություններ են տեղի ունեցել:
Ընտրություններում հաղթանակած իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) անդամ Ֆահրեթթին Քոջայի պաշտոնը թողնելու մասին օրերս տարածվող լուրերն իրականություն են դարձել:
Հուլիսի 1-ի գիշերը Թուրքիայի «Resmi Gazete» պաշտոնաթերթում հրապարակված համարի համաձայն՝ Քոջայի փոխարեն պաշտոնին է նշանակվել Ստամբուլի նահանգային առողջապահության տնօրեն Քեմալ Մեմիշօղլուն:
Փոփոխվել է ԱԶԿ-ական մեկ այլ կառավարության անդամ ևս: Լուրերի համաձայն՝ այս պարագայում փոփոխությունը կապված է եղել առողջական խնդիրների հետ:
Շրջակա միջավայրի, քաղաքաշինության և կլիմայի փոփոխության նախարար Մեհմեդ Օզհասեքիին իր իսկ հրաժարականից հետո փոխարինել է 2024-ին Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում պարտված ԱԶԿ-ական թեկնածու Մուրադ Քուրումը:
Թուրքական մեդիայում տեղի ունեցած փոփոխությունները վերնագրվել են հիմնականում հետևյալ կերպ. «Կեսգիշերային երկրաշարժ կառավարությունում. երկու նախարար հեռացել են»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |