Քաղաքական11:04, 08 Հուլիս 2024
ԱՄՆ-ում ուղղափառ հունական եկեղեցու արքեպիսկոպոս. «Կիպրոսի Հանրապետությունը 50 տարի ի վեր օկուպացված է»

ԱՄՆ-ում կայացել է Կիպրոս թուրքական ներխուժման 50-ամյակին նվիրված միջոցառում:
Միջոցառման ընթացքում ելույթ է ունեցել ԱՄՆ-ում ուղղափառ հունական եկեղեցու արքեպիսկոպոս Էլպիդոֆորոսը, ով մեղադրել է Թուրքիային Կիպրոսի օկուպացման մեջ:
«Կիպրոսի Հանրապետությունը 50 տարի ի վեր օկուպացված է»,-նշել է նա:
Հատկանշական է, որ թուրքական մեդիայում արքեպիսկոպոս էլպիդոֆորոսը համարվում է ԱՄՆ-ում Ստամբուլի Ֆեների հունական ուղղափառ պատրիարքարանի ոչ պաշտոնական ներկայացուցիչ, իսկ նրա հայտարարությունը՝ «սկանդալային»:
Հիշեցնենք, որ 1974թ. թուրքական զորքերը ներխուժեցին Կիպրոս և կղզու հյուսիսային մասը զավթվեց թուրքական բանակի կողմից։ 1983թ. թուրքերն այդ տարածքում հիմնեցին, այսպես կոչված, «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն», ինչն ավելի ամրապնդեց բաժանումը։ Վերջինս պաշտոնապես ճանաչված է միայն Անկարայի կողմից, մինչդեռ կղզու հարավային մասում գտնվող Կիպրոսի Հանրապետությունը ոչ միայն ճանաչվեց աշխարհի մնացած բոլոր երկրների կողմից, այլև 2004թ. մայիսին դարձավ Եվրամիության անդամ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |