Տարածաշրջան15:37, 12 Հուլիս 2024
Ետվարտ Տանձիկյան. «Թուրքիան Հայաստանի հետ սահմանը բացելու համար ինչի՞ է սպասում»

Թուրքիայում հրապարակվող հայկական «Ակօս» շաբաթերթի կայքում հրապարակվել է թերթի խմբագիր Ադվարդ Տանձիկյանի հոդվածը «Թուրքիան Հայաստանի հետ սահմանը բացելու համար ինչի՞ է սպասում» վերնագրով։
Հոդվածում նշվել է, որ Հայաստանն արել է իրենից պահանջվողը, վերանորոգել է սահմանի իր կողմում Մարգարայի անցակետը, իսկ Թուրքիան այդ հարցում որևէ քայլ չի կատարել։
Ընդգծվել է, որ երևում է, որ Թուրքիան սպասում է Ադրբեջանի հաստատմանը կամ թե Թուրքիան և Ադրբեջանն սպասում են, որ Հայաստանը նոր զիջումներ անի։
Զիջումների համատեքստում հոդվածում խոսվել է Էրդողանի և Ալիևի կողմից դեռևս սեղանին պահվող, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» ծրագրի, Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանադրության փոփոխման պահանջի մասին։
Վերջում ևս մեկ անգամ շեշտվել է, որ Հայաստանը հնարավոր ամեն ինչ անում է կարգավորման գործընթացի առաջընթացի համար և հավելվել․
«Այս կետում բավականին օրինաչափ է թվում հարցն Անկարային ուղղելը․ Սահմանն ինչու՞ է դեռևս փակ»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |