• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 18:59
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական11:24, 12 Հուլիս 2024

Էրդողանն ու Մակրոնը քննարկել են հայ-ադրբեջանական գործընթացը

Էրդողանն ու Մակրոնը քննարկել են հայ-ադրբեջանական գործընթացը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ կատարած այցի շրջանակներում առանձին հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի  և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։ 

Մակրոնի հետ հանդիպման ընթացքւմ կողմերը քննարկել են Թուրքիա-Ֆրանսիա հարաբերությունները, ռուս-ուկրաինական և արաբաիսրայելական հակամարտությունը, տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Քննարկման հարցերի թվում է եղել նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը։

Մասնավորապես «Հանրապետության նախագահը վերահաստատել է մեր աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող երկխոսությանը` հնարավորինս արագ խաղաղության պայմանագրի կնքման նպատակով, որը կարող է նոր էջ բացել տարածաշրջանում»,- ասված է Մակրոնի աշխատակազմի հաղորդագրությունում:

Էրդողանը ընդգծել է երկկողմ հարաբերությունների զարգացման կարևորությունը բոլոր բնագավառներում, ինչպես նաև նշել է, որ Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության գործընթացի վերականգնման հարցում ակնկալում է աջակցություն։

Թուրքիայի նախագահը նաև շեշտել է, որ արևմտյան երկրների կողմից «Իսրայելի հրադադարի պահպանման խրախուսումը կնպաստի տարածաշրջանային և համաշխարհային խաղաղությանը» և Ֆրանսիայի համար այս պահին ձեռնտու կլինի կոնկրետ քայլեր ձեռնարկել։


Զելենսկու հետ հանդիպան ընթացքում քննարկվել է ռուս-ուկրաինական հակամարտության ընթացքը,տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Էրդողանը նշել է, որ Թուրքիան շարունակում է  ռուս-ուկրաինական պատերազմն «արդար խաղաղությամբ ավարտելու ջանքերը», ինչպես նաև հավելել է, որ աշխատանքներ են սկսվել «Սևծովյան հացահատիկի նախաձեռնության» վերականգնման ուղղությամբ։

Թուրքիայի նախագահը հայտնել է նաև , որ Թուրքիան  պատրաստ է ցանկացած նախաձեռնության, այդ թվում՝ միջնորդության՝ հիմք ստեղծելու խաղաղության համար։

Նշենք, որ հանդիպմանը ներկա են գտնվել նաև Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, ազգային հետախուզության կազմակերպության ղեկավար Իբրահիմ Քալընը և նախագահի արտաքին քաղաքականության ու անվտանգության հարցերով  խորհրդական, դեսպան Աքիֆ Չաղաթայ Քըլըչը։

Աղբյուր`    Abadolu.com.tr

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}