Քաղաքական14:49, 16 Հուլիս 2024
Ալթուն. «Նրանց նպատակն առանց Էրդողան Թուրքիա ստեղծելն էր»

Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունն անդրադարձել է 2016-ի հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձին:
Մասնավորապես թուրքական պետական «TRT Haber» հեռուստաալիքի համակարգող Մյուջահիդ Էքրիի հարցերին պատասխանելիս՝ խոսել է հեղաշրրջման փորձի նպատակների մասին:
«Նպատակն առանց Էրդողանի (նախագահ-խմբ.) Թուրքիա ստեղծելն էր: Դա հարձակում էր ուղղված երկրի անկախությանը, ապագային և գոյատևմանը»,-ասել է նա:
Նշենք, որ հուլիսի 15-ին Թուրքիայում հեղաշրջման փորձ էր կատարվել, որը ճնշվել էր ժողովրդի դիմադրության օգնությամբ: Այդ պայքարը Թուրքիայում իշխանության և մամուլի կողմից անվանվել էր ժողովրդավարության և ազատության հաղթանակ ընդդեմ ահաբեկչության:
Բնակչությունն առաջինը դիմադրությունը ցույց էր տվել հենց Քահրամանքազանի վերանվանված Քազան շրջանում, որտեղ գտնվում էր հայտնի Աքընջը ռազմաօդային բազան: Շուրջ 8 հազար քաղաքացի գրոհել էր ռազմաբազան՝ F-16 կործանիչները թռիչքը խոչընդոտելու համար: Միայն ռազմաբազայում սպանվել էր 7, իսկ շրջանում 10 քաղաքացի, 59-ը վիրավորվել էր:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |