Քաղաքական13:15, 16 Հուլիս 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վերաբացումը
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վերաբացման և իվանագիտական անձնակազմի վերադարձի վերաբերյալ։
Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է. «Ողջունում ենք Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վերաբացումը։ Տարածաշրջանի կայունության և համագործակցության ոգու համար կարևորում ենք Ադրբեջանի և Իրանի միջև հարաբերությունների կարգավորումը և դիվանագիտական կապերը կրկին բնականոն մակարդակի հասցնելը։
Հիշեցնենք, որ 2023-ի հոկտեմբերի 27-ին Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակում էր եղել, ինչի հետևանքով մահացել էր դեսպանատան անվտանգության աշխատակիցը, իսկ երկուսը վիրավորվել։ Հարձակումից հետո հոկտեմբերի 29-ին Բաքուն դադարեցրել էր դեսպանատան գործունեությունը, իսկ դիվանագիտական անձնակազմը վերադարձել էր Բաքու։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |