Քաղաքական12:18, 17 Հուլիս 2024
Թուրքիայի ԱԳՆ. «Թուրք-պաղեսինյան հիվանդանոցը ռազմաբազայի վերածողները միջազգային դատարաններում կենթարկվեն պատասխանատվության»

Թուրքիայի արտգործնախարարությունն արձագանքնել է Գազայում թուրք-պաղեստինյան բարեկամության հիվանդանոցի՝ Իսրայելի կողմից ռազմաբազայի վերածմանը։ Նշենք, որ մամուլում լուսանկար էր տարածվել, որտեղ պատկերված էին իսրայելցի զինվորները վերոհիշյալ հիվանդանոցի առջև։
Թուրքիայի ԱԳՆ-ն պատասխան հայտարարությամբ է հանդես եկել, որտեղ նշվում է.«Սա Իսրայելի քաղաքականության մի մասն է, որն ուղղված է պաղեստնցի ժողովրդի ոչնչացմանը։ Շարունակելու ենք ջանքեր գործադրել, որպեսզի այս հարձակման պատասխանատուները միջազգային դատարաններում ենթարկվեն պատասխանատվության»։
Հիշեցնենք, որ թուրք-պաղեստինյան հիվանդանոցը կառուցվել էր 2017-ին Թուրքիայի ֆինանսավորմամբ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |