• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 06:06
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական12:03, 22 Հուլիս 2024

Հույն երգչուհին չեղարկել է համերգը Թուրքիայի Աթաթուրքի պաստառի պատճառով

Հույն երգչուհին չեղարկել է համերգը Թուրքիայի Աթաթուրքի պաստառի պատճառով

Հույն հայտնի երգչուհի Դեսպինա Վանդին չեղարկել է Թուրքիայի Չեշմե քաղաքում կայանալիք համերգը, ինչը կոշտ քննադությունների է արժանացել և մեծ աղմուկ բարձրացրել Թուրքիայում։ Երգչուհին հրաժարվել է ելույթ ունենալ՝ պատճաբանելով, որ բեմում կախված է եղել Թուրքիայի Հանրապետության հիմադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի պաստառը և այդ երկրի  դրոշը։

«Թուրքիայի դրոշով և Քեմալ Աթաթուրքի պաստառներով միջոցառմանը ելույթ ունենալը ցանկացած հույն արտիստի համար անարգանք կլինի պատմական հիշողության հանդեպ, այն էլ Թուրքիայի՝ Կիպրոս ներխուժելու 50-րդ տարելիցին»,- պարզաբանել է երգչուհին։

Միջանկյալ նշենք, որ 1974-ի հուլիսի 20-ին թուրքական բանակը  Կիպրոսում «խաղաղություն հաստատելու» պատրվակով ներխուժել էր կղզի և օկուպացրել կղզու շուրջ 40%-ը։

Դեսպինայի թիմը խնդրել է, որպեսզի Աթաթուրքի պաստառը այլ վայր տեղափոխեն, իսկ Թուրքիայի դրոշի կողքին դնեն նաև Հունաստանի դրոշը, ինչը մերժվել է համերգի կազմակերպիչների կողմից։ Մերժմանն ի պատասխան երգչուհին հայտարարել է. «Եթե Աթաթուրքի պաստառի տեղը չփոխվի, ես բեմ չեմ բարձրանա»։

Համերգի կազմակերպիչներն էլ իրենց հերթին նշել են. «Թուրքիայում Աթաթուրքը ժողովրդավարության խորհրդանիշն է», դրան ի պատասխան երգչուհու գործընկերուհին չեղարկել է համերգը և հայտարարել. «Աթաթուրքն էլ ինձ համար հույնների դահիճն է»։

Աղբյուր`    Egeyebakis.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}