• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 18:59
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական11:00, 24 Հուլիս 2024

Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է պաղեստինյան խմբավորումների կայացրած որոշումը

Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է պաղեստինյան խմբավորումների կայացրած որոշումը

Թուրքիայի արտգործնախարարությունն իր գոհունակությունն է հայտնել Չինաստանի մայրաքաղաք Պեկինում պաղեստինյան խմբավորումների կողմից ընդունված որոշման վերաբերյալ:

Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության կողմից տարածված գրավոր հայտարարության մեջ ասված է. «Իսրայելի կողմից Գազայում իրականացվող հարձակումների ամբողջ ուժգնությամբ շարունակվելու և Արևմտյան Ափում ու Արևելյան Երուսաղեմում ճնշումների էլ ավելի սաստկացման ներկա պայմաններում Պաղեստինում քաղաքական միության հաստատման կարևորությունն ու հրատապությունն էլ ավելի է բարձրացել:

Մենք մեկ պահ առաջ դրական արդյունք ենք ակնկալում Պեկինում ընդունված հայտարարության մեջ նշված քայլերի կյանքի կոչման և Պաղեստինում քաղաքական միության հաստատման հարցում»:

Այս համատեքստում Թուրքիայի ԱԳՆ-ն կարևորել է նաև այդ ուղղությամբ թուրքական կողմի իրականացված և իրականացվելիք քայլերը, ինչպես նաև ողջունել պաղեստինցիների կոմպրոմիսի հասնելու հարցում Չինաստանի ունեցած ներդրումը:

Հիշեցնենք, որ «Պաղեստինի փրկության կազմակերպության» (FKÖ) գլխավորությամբ հուլիսի 21-ից 22-ը Պեկինում պաղեստինյան 14 խմբավորման ներկայացուցիչներ հանդիպումներ էին անցկացրել:

Հանդիպման օրակարգում էր եղել Պաղեստինում Իսրայելի կողմից իրականացվող գործողությունների դադարեցումն ու հրադադարի հաստատմանը վերաբերող հարցեր:

Հայտնի էր դարձել, որ բոլոր խմբավորումներն ազգային միության հասնելու և ժամանակավոր ազգային հաշտության կառավարություն ստեղծելու հարցում եկել էին համաձայնության:

Բացի այդ, նշվել էր որ «FKÖ»-ն հռչակվել է որպես Պաղեստինի ժողովրդի օրինական ներկայացուցիչ:

Աղբյուր`    yirmidort.tv

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}