Քաղաքական16:09, 25 Հուլիս 2024
Թուրքիայի հանրային կապերի վարչության ղեկավարն ամոթանք է տվել ԱՄՆ կոնգրեսականներին

Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության նախագահ Ֆահրեթթին Ալթունն անդրադարձել է ԱՄՆ Կոնգրեսում Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի ելույթ ունենալուն:
«ԱՄՆ Կոնգրեսի ամբիոնից Նեթանյահուի քարոզ անելն ու ամերիկացի խաղաղ ցուցարարաների դեմ ամեն տեսակ ոտնձգություն թույլ տալը մեկ բառով ամոթալի է:
Վաշինգտոնը, ընթացող պատերազմի համար պատասխանատու քաղաքական գործչի հյուրընկալելով, աշխարհին հղում է այն մեսիջը, որի համաձայն՝ նա ընդհանրապես չի կարևորում անմեղ քաղաքացիների կյանքը»,-գրել է նա X-ի իր միկրոբլոգում:
Հիշեցնենք, որ հուլիսի 24-ին Կոնգրեսի համատեղ նիստում Նեթանյահուն ասել է.
«Քաղաքակրթության ուժերի հաղթանակի համար Ամերիկան և Իսրայելը պետք է միասին կանգնեն: Եթե միասին լինենք՝ մենք կհաղթենք, նրանք կպարտվեն»:
Իսրայելի վարչապետին կոնգրեսականները մի քանի րոպե շարունակ ոտնկայս ծափահարել են:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |