Քաղաքական12:00, 25 Հուլիս 2024
Թուրքիայի պաշտպանության նախարարն արձագանքել է հույն նախարարի սպառնալիքին

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերն անդրադարձել է Հունաստանի առողջապահության նախարար Ադոնիս Գեորգիադիսի հայտարարությանը։
Գեորգիադիսն օրերս հեռուստաեթերից հայտարարել էր. «Ինձ ծիծաղեցնում է թուրքերի «մի գիշեր կարող ենք հանկարծակի գալ» կարգախոսը։ Փաստորեն մեր գնած F-35 կործանիչներով կարող ենք մի գիշեր հանկարծակի լինել Թուրքիայում։ Առանց ռադարի ֆիքսման կարող ենք F-35-ներով մի գիշեր հանկարծակի հայտնվել Անկարայում»։
Հույն նախարարի այս խոսքերը թուրքական մեդիայում որակվել էին որպես «սկանդալային»:
Ի պատասխան վերոհիշյալի՝ Գյուլերն արձագանքել է. «Տարեկան 60 մլն զբոսաշրջիկ է գալիս Թուրքիա։ Հույն նախարարն էլ թող համենա և գա զբոսաշրջային այցի»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |