Ռազմական13:51, 25 Հուլիս 2024
Թուրքիան ստանձնել է «Միացյալ ծառայողական ուժերի» հրամանատարությունը

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել «Միացյալ ծառայողական ուժերի» (CTF-151) հրամանատարության ստանձնման վերաբերյալ:
«CTF-151» - միջազգային ռազմածովային օպերատիվ խումբ, որը ստեղծվել է՝ կանխելու Սոմալիի ափերի մոտ նավային հոսքերի վրա ծովահենների կողմից իրականացվող հարձակումները:
Հայտարարության մեջ նշվել է, որ հրամանատարությունը Բրազիլիայից Թուրքիային հանձնելու արարողությունը տեղի է ունեցել Բահրեյնի Մայրաքաղաք Մանադայում տեղակայված «Միացյալ ծովային ուժերի» (Combined Maritime Forces-CMF) շտաբում:
Նշենք, որ Թուրքիան մինչ այդ արդեն 6 անգամ ստանձնել է CTF-151-ի հրամանատարությունը, իսկ սա լինելու է 7-րդը:
Թուրքիայի ՊՆ-ն հրամանատարությունն իրականացնելու է 2024-ի հուլիսի 24-ից մինչև 2025-ի հունվարի 22-ը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Էգեյան ծովի 23 կղզի միջազգային պայմանագրերով ունեն ապառազմականացված կարգավիճակ: Դրանց տարածքում ռազմական գործունեությունն արգելված է»։

Տասնյակը եզրափակում է Հունաստանը՝ 63.232 զրահապատ մեքենայով։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում երկրի զինված ստորաբաժանումները դուրս կբերվեն Սիրիայի տարածքից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |