Քաղաքական11:20, 25 Հուլիս 2024
Ֆիդան. «Եթե հիմա հարցին լուծումը չտրվի, առաջիկայում Գազայի 4-րդ պատերազմն է սկսվելու»

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հարցազրույց է տվել Արաբական Միացյալ Էմիրություններում (ԱՄԷ) հեռարձակվող «Sky News Arabia» հեռուստաալիքին:
Նա անդրադարձել է Պաղեստինի Գազայի հատվածում հրադադար հաստատելու նպատակով Իսրայելի հետ տարվող բանակցություններին: Շեշտել է, որ բանակացությունների արդյունքում չի հաջողվել հրադադար ենթադրող համաձայնագրի հասնել, քանի որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն այլ ծրագրեր ունի:
«Նեթանյահուն այլ օրակարգ ունի: Պաղեստինում հրադադարը չի համապատասխանում Նեթանյահուի նպատակերին: Թե՛ ամերիկացիները և թե՛ արևմուտքցիներն այս հարցում միակարծիք են»:
Թուրք նախարարը նաև ընդգծել է, որ Պաղեստինի հարցը երկու պետության ստեղծմամբ լուծելու պարագայում Թուրքիան կարող է լինել իրենց իսկ կողմից առաջարկված երաշխավորության մեխանիզմի մի մաս:
Միևնույն ժամանակ Ֆիդանն նշել է, որ եթե հիմա այդ լուծումը չտրվի, առաջիկայում Գազայի 4-րդ պատերազմն է սկսվելու:
«Մենք անընդհատ պատերազմներով ենք զբաղվելու»,- հավելել է նա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |