Քաղաքական15:50, 26 Հուլիս 2024
Օզել. «Էրդողանի հրամանով ֆինանսական հեղափոխության փորձ է իրականացվում»
Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող «ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) առաջնորդ Օզգյուր Օզելն արձագանքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ տեղական ինքնակառավարման մարմիններում առկա պարտքերի մասին հայտարարություններին:
«Պարտքեր կան, որ խուսափում են վճարել: Ամենաշատ պարտք ունեցող քաղաքապետարանները մեզ են փոխանցել: Ինչու՞ եք տարիներ ի վեր պարտքեր կուտակել:
Հիմա Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանով, ԺՀԿ-ական քաղաքապետարանների դեմ ֆինանսական հեղափոխության փորձ է իրականացվում»,-ասել է Օզելը:
Հիշեցնենք, որ Էրդողանը կարգադրել է գանձել ՏԻՄ-երում կուտակված ընդհանուր առմամբ 96 մլրդ լիրա (թուրքական արժույթ- ավելի քան 29 մլն դոլար) արժողությամբ պարտքերը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |