Քաղաքական17:00, 31 Հուլիս 2024
Էրդողանը դատապարտել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի սպանությունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատապարտել է Իրանում «ՀԱՄԱՍ»-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությունը՝ այն անվանելով Պաղեստինի դեմ ուղղված գործողություն:
«Խստորեն դատապարտում և անիծում եմ Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի դեմ իրականացված դավաճանական սպանությունը։
Այս սպանությունը ստորություն է, որի նպատակն է խաթարել Պաղեստինի հարցը, Գազայի փառահեղ դիմադրությունը և մեր պաղեստինցի եղբայրների արդար պայքարը, ինչպես նաև բարոյալքել ու վախեցնել պաղեստինցիներին»,- նշել է Էրդողանը:
Իմ եղբայր Իսմայիլ Հանիյեի սպանություն և ավելի վաղ Շեյխ Ահմեդ Յասինի, Աբդուլազիզ Ալ Ռանտիսիի ու Գազայի այլ քաղաքական գործիչների դեմ իրականացված ստոր հարձակումները հետապնդում են նույն նպատակը, սակայն սիոնիստական բարբարոսությունը կրկին չի կարողանալու հասնել իր ուզածին, ինչպես մինչև օրս»,- գրել է Էրդողանը X միկրոբլոգում։
Հիշեցնենք, որ հուլիսի 31-ի վաղ առավոտյան Թեհրանում սպանվել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն: Այդ մասին հաղորդել էր Mehr գործակալությունը՝ վկայակոչելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հայտարարությունը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |