Քաղաքական08:30, 31 Հուլիս 2024
Ֆիդանը մասնակցել է Իրանի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը
Հուլիսի 30-ին Իրանի մայրաքաղաք Թեհրանում Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը մասնակցել է նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը:
Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հաղորդագրության համաձայն՝ Ֆիդանն Իրանում նաև հանդիպումներ է ունեցել Թուրքմենստանի նախարարների խորհրդի փոխնախագահ և արտաքին գործերի նախարար Ռաշիդ Մերեդովի ու Իրաքյան Քուրդիստանի նախագահ Նեչիրվան Բարզանիի հետ:
Հիշեցնենք, որ Իրանի 8-րդ նախագահ Էբրահիմ Ռայիսի մահվանից հետո անցկացված արտահերթ ընտրությունների 2-րդ փուլում երկրի 9-րդ նախագահ էր ընտրվել Փեզեշքիանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |