Քաղաքական13:41, 01 Օգոստոս 2024
Թուրքիայի արտգործնախարարը հայտնել է, թե որ դեպքում կբացվի հայ-թուրքական սահմանը

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Թեհրանից վերադառնալիս պատասխանել է թուրքական իշխանամետ «Sabah»-ի թղթակցի հարցերին, որից մեկը եղել է հայ-թուրքական կարգավորման գործընթացի վերաբերյալ։
«Ադրբեջանի և Հայաստանի միջև շարունակվում են բանակցությունները: Մենք պետք է պատրաստենք մեր սցենարը՝ ուղղված դրա դրական ավարտին: Ներկայումս ընթացող գործողությունները այդ ուղղությամբ են: Եթե դրանք ավարտվեն, մենք կգործարկենք դրական սցենարը: Այսինքն, մենք կարող ենք բացել մեր սահմանային անցակետը:»,- նշել է Ֆիդանը։
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարությունից ի պատասխան Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալության թղթակցի հարցին, մեկնաբանել էին Թուրքիայի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացի վերջին հանդիպումը։
«Գոհունակությամբ ենք ընդունում/ողջունում ենք Թուրքիայի և Հայաստանի միջև այս հանդիպումը։ ԱՄՆ-ն Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացը տեսնում է որպես դրական քայլ Հրվ․ Կովկասում խաղաղություն ու կայունություն հաստատելու կետում»,- նշվել էր հայտարարության մեջ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |