Քաղաքական08:25, 01 Օգոստոս 2024
Թուրքիայի խորհրդարանը արտահերթ նիստ կգումարի

Թուրքիայի մեջլիսի (խորհրդարանի) նախագահ Նուման Քուրթուլմուշը հայտնել է, որ խորհրդարանը օգոստոսի 15-ին արտահերթ նիստ է գումարելու:
Քուրթուլմուշի ստորագրությամբ արտահերթ նիստ գումարելու մասին պատգամավորներին ուղղված կոչում նշվել է, որ դա կապված է Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասի Թուրքիայի այցելության հետ:
Խորհրդարանի նախագահը մտադիր է Աբբասին հյուրընկալել, իսկ վերջինս՝ ուղերձով դիմել պատգամավորներին:
Հիշեցնենք, որ Թուրքիայի «Resmi Gazete» պաշտոնաթերթից հայտնի էր դարձել, որ Թուրքիայի մեջլիսը մեկնում է արձակուրդ:
Նշվել էր, որ հուլիսի 30-ից օրենսդիրի մեկնարկած արձակուրդը տևելու է երկու ամիս: Դրա մասին համապատասխան որոշումը կայացվել էր հուլիսի 27-ին՝ գլխավոր խորհրդի 110-րդ համագումարում:
Նույն որոշման համաձայն՝ հոկտեմբերի 1-ին նախատեսված էր արձակուրդից հետո խորհրդարանի առաջին նիստը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |