Քաղաքական09:08, 01 Օգոստոս 2024
Ֆիդան. «Նեթանյահուն ԱՄՆ-ին գերի է վերցրել»

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը թուրքական «Kanal 7» և «Ülke TV» հեռուստաալիքների համատեղ եթերում խոսել է օրակարգային հարցերի շուրջ:
Ֆիդանը, անդրադառնալով Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման առաջնորդի թեհրանյան սպանությանը, այն որակել է «ոճրագործություն» և նշել, որ նման քայլով Իսրայելը «ոճիրի է ենթարկել»նաև խաղաղությունը:
Այնհուհետև, զերծ մնալով տեղի ունեցածին ի պատասխան Իրանի կողմից իրականացվելիք քայլերի մեկնաբանությունից, նշել է. «Տեսնենք, թե Իրանի պատասխանն ինչպիսին է լինելու»:
Այս համատեքստում Իսրայել-ԱՄՆ հարաբերությունների վերաբերյալ հարցին ի պատասխան Ֆիդանն ասել է, որ Ամերիկան մշտապես քաջալերում է իսրայելական պետությանը, ինչը նաև ակնհայտ տեսանելի է եղել կոնգրեսականների կողմից Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին ուղղված ծափողջույններից:
«Անկասկած, մշտապես քաջալերելու։ Իմ կարծիքով, Նեթանյահուն շատ լավ է հասկանում դա և ԱՄՆ-ին գերի է վերցրել: Եթե Լիբանանում պատերազմի գնա, ԱՄՆ-ն Նեթանյահույի հետևից պատերազմ մտնելուց բացի ոչ մի ճար չունի»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |