Քաղաքական16:38, 02 Օգոստոս 2024
Թուրքիայի և Իսրայելի միջև դիվանագիտական սկանդալ է հասունանում
Թուրքիայի և Իսրայելի միջև հերթական դիվանագիտական սկանդալն է հասունանում: Այս անգամ սկանդալի առիթ է դարձել «ՀԱՄԱՍ» խմբավորման քաղաքական թևի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության կապակցությամբ Թել Ավիվում Թուրքիայի դեսպանատան դրոշի իջեցումը:
Թուրքիայում 1-օրյա սուգ հայտարարվելուց հետո Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը Իսրայելում Թուրքիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին կանչել է արտգործնախարարություն, ինչից հետո նաև գրառում է արել X-ի սոցհարթակում:
«Եթե դեսպանատան ներկայացուցիչները ցանկանում են սգալ Հանիեի մահը, կարող են գնալ Թուրքիա և սգալ նախագահ Էրդողանի հետ միասին»
Կացի այդ գրառմանը հաջորդել է Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Օնջյու Քեչելիի պատասխանը:
«Բանակցողներին սպանելով ու դիվանագետներին սպառնալով՝ խաղաղութան հասնել չեք կարողանա»,- գրել է Քեչելին X-ի իր միկրոբլոգում:
Հատկանշական է, որ թուրքական մեդիայում հստակ չի նշվում, թե Կացն ինչ է ասել նախարարություն կանչված թուրք դիվանագետին, սակայն այն, ինչ նրան ասել է Իսրայելի արտգործնախարարը, որակվում է «սկանդալային»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |