Քաղաքական11:01, 02 Օգոստոս 2024
Թուրքիայի ճանապարահներից ջնջված քրդերեն գրությունները կրկին հայտնվել են

Մարդինի Դարգեչիթ շրջանի ճանապարհների գլխավոր վարչության և ոստիկանության կողմից ջնջված քրդերեն ճանապարհային գծանշում-գրությունները կրկին հայտնվել են:
Նշվում է, որ գրությունները գրվել են օգոստոսի 1-ին, իսկ ջնջվել էին հուլիսի 31-ին:
Գծանշումները կրկին քրդերեն գրելու գործընթացը կազմակերպվել է Թուրքիայում գործող ընդդիմադիր «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն կուսակցության» (DEM) կողմից, ինչին մասնակցել է նաև Քերբորանի համաքաղաքապետ Ազիզ Ռամազան Աքինը:
Նշենք, որ Դարգեչիթի շրջանի համաղեկավար Աբդուրռահիմ Ասլանը հայտարարել է, որ քրդերենը Թուրքիայում չի հանդուրժվում և այդ իսկ պատճառով նրանք շարունակելու են տեր կանգնել իրենց լեզվին:
«Եթե քրդերենից բացի մեկ այլ լեզու լիներ՝ խնդիր չէր առաջանա»,-շետշել է Ասլանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |