Քաղաքական16:57, 05 Օգոստոս 2024
Թուրքիան իր քաղաքացիներին կոչ էր արել զերծ մնալ Լիբանան մեկնելուց

Իսրայելի և Իրանի միջև լարվածության աճին զուգահեռ մեծացել է մտավախությունը, որ պատերազմը կտարածվի նաև Լիբանանում: Շատ երկրներ, այդ թվում՝ Թուրքիան, իրենց քաղաքացիներին հորդորում են չմեկնել Լիբանան, իսկ եթե այնտեղ են, լքեն երկիրը։ Սակայն Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը տարհանման գործողություն դեռ չի սկսել։
Թուրքիայի ԱԳՆ մամուլի խոսնակ Օնջյու Քեչելին սոցցանցում տարածած գրառման մեջ նշել է․
«Մեր քաղաքացիները պետք է խուսափեն Լիբանան մեկնելուց, եթե դա խիստ անհրաժեշտ չէ։ Իսկ Լիբանանի մեր քաղաքացիներին խորհուրդ է տրվում զգույշ լինել, չգնալ Նաբաթիե, Հարավային Լիբանան, Բեքաա և Բաալբեկ-Հերմել նահանգներ, եթե անհրաժեշտություն չկա։ Նրանք, ովքեր Լիբանանում մնալու կարիք չունեն, հնարավորության դեպքում թող հեռանան Լիբանանից, քանի դեռ քանի դեռ կանոնավոր չվերթները դեռևս շարունակվում են»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |