• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 17:37
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական17:32, 06 Օգոստոս 2024

Կացը՝ Էրդողանին. «Դուք արգելափակել եք Instagram-ը ձեր քաղաքացիների համար, իսկ ձեր էջն ունի մուտք»

Կացը՝ Էրդողանին. «Դուք արգելափակել եք Instagram-ը ձեր քաղաքացիների համար, իսկ ձեր էջն ունի մուտք»

Թուրքական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է հայտնվել Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացի նոր սկանդալային գրառումը X միկրոբլոգում։

Կացն արձագանքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ նախօրեին արած հայտարարությանը. «Արևմուտքն Իսրայելի մեղսակիցն է, այն չի թաքցնում իր աջակցությունը, ընդհակառակը, նրանք  անընդհատ ծափահարում են մարդասպաններին»։

Ի պատասխան Կացը գրել է. «Հակասեմական բռնապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ հարձակվել է ԱՄՆ-ի և արևմտյան երկրների վրա՝ նշելով, որ նրանք պատանդ են Իսրայելի սիոնիստների ձեռքին: Էրդողա՛ն, պատանդները Թուրքիայի քաղաքացիներն են, որոնք  ապրում են բռնապետության մեջ»։

Նա նաև անդրադարձել է Թուրքիայում  Instagram-ի արգելափակման հարցին։

«Դուք արգելափակել եք Instagram-ը 57 միլիոն օգտատերերի համար, բայց անձամբ ձեր էջն ունի մուտք դեպի Instagram: Ինչքան էլ իմ դեմ հարձակումներ լինեն, ես կշարունակեմ ճշմարտությունը բացահայտել Թուրքիայի ժողովրդին և ամբողջ աշխարհին։ Այն առաջնորդը, ով աջակցում է ՀԱՄԱՍ-ին և ճնշում  իր ժողովրդին, բռնապետ է»։

Ավելի վաղ նա արձագանքել էր Էրդողանի՝ «Թուրքիան կարող է մտնել Իսրայել այնպես, ինչպես մտել է Ղարաբաղ» հայտարարությանը՝ նշելով. «Էրդողանը գնում է Սադամ Հուսեյնի հետքերով և սպառնում է հարձակվել Իսրայելի վրա։ Պարզապես հիշեցրեք նրան, թե ինչ կատարվեց այնտեղ՝ Իրաքում և դա ինչպես ավարտվեց»:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}