Տնտեսական12:52, 09 Օգոստոս 2024
Թուրքիան և Պակիստանը նպատակադրված են երկկողմ առևտրի ծավալը հասցնել 5 մլրդ դոլարի

Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը Իսլամաբադում հանդիպել է Պակիստանի եկամուտների և ֆինանսների նախարար Մուհամմադ Աուրանգզեբի հետ։ Քննարկվել են երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունները, ներդրող և արտահանող ընկերությունների առաջնահերթ խնդիրներն ու համագործակցության հնարավորությունները։
Կողմերը հայտարարել են, որ նպատակադրված են երկկողմ առևտրաշրջանառության ծավալը հասցնել 5 մլրդ դոլարի։
Միջանկյալ նշենք, որ 2023-ին Թուրքիա-Պակիստան ապրանքաշրջանառության ծավալը գերազանցել էր 1 մլրդ դոլարը, իսկ Պակիստանում արված թուրքական ներդրումները գերազանցել էին 2 մլրդ դոլարը։
Բոլաթը նշել է, որ Թուրքիան կշարունակի աշխատանքները Պակիստանի հետ առևտրային և տնտեսական կապերը խորացնելու և համագործակցության ոլորտները դիվերսիֆիկացնելու ուղղությամբ, որոնք կնպաստեն երկու երկրների բարօրությանը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |