• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 20:33
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

17:26, 12 Օգոստոս 2024

Թուրքիան հաստատել է ԱՄՆ-ի կողմից F-16 կործանիչների մատակարարումը

Թուրքիան հաստատել է ԱՄՆ-ի կողմից F-16 կործանիչների մատակարարումը

Թուրքիան և ԱՄՆ-ի միջև կնքվել է գործարք, որի արդյունքում Անկարան  ստացել է Block-70 մոդիֆիկացիայի ամերիկյան F-16 կործանիչներ, ինչպես նաև նրանց արդիականացման կոմպլեկտներ։ Այդ մասին Reuters-ին տված հարցազրույցում հայտնել  է  Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը՝ պատասխանելով  F-16 կործանիչների վերաբերյալ հարցին։

Նախարարը հույս է հայտնել, որ նախագիծը կավարտվի առանց խնդիրների, քանի դեռ վերջին կործանիչը  չի մատակարարվել Թուրքիա։

Գյուլերը հավելել է, որ Անկարայի և Վաշինգտոնի պաշտոնյաները դեռ քննարկում են գործարքի մանրամասները։

Հուլիսի 12-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոստացել է երեք-չորս շաբաթվա ընթացքում լուծել հանրապետությանը F-16 կործանիչներ մատակարարելու հարցը։

Նշենք, որ ամերիկյան կործանիչների վաճառքը հաստատվեց, երբ ԱՄՆ Կոնգրեսը որոշեց չարգելափակել այդ կործանիչների վաճառքը:

«Միացյալ Նահանգները հպարտ է այսօր հայտարարելու Թուրքիայի կողմից նոր F-16 Block 70 կործանիչների ձեռքբերման հարցում ունեցած առաջընթացի մասին։ Երբևէ ստեղծված ամենաառաջադեմ F-16-ը հասանելի է միայն մեր ամենամերձավոր դաշնակիցների և գործընկերների համար», - հայտարարել էր ԱՄՆ պետքարտուղարության ռազմաքաղաքական հարցերի բյուրոն։

Աղբյուր`    Haberturk.com.tr

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}