Մարզական14:42, 16 Օգոստոս 2024
ԱՄՆ-ի ռազմական մատակարարումները Գերմանիայի ու Իտալիային անհանգստացրել են թուրքերին

ԱՄՆ-ի և Իտալիայի ու Գերմանիայի միջև ռազմական նոր համագործակցությունը խորապես անհանգստացրել է թուրքական լրատվամիջոցներին։
Մասնավորապես, ԱՄՆ պետքարտուղարությունը հավանություն է տվել Գերմանիային «Patriot» զենիթահրթիռային ՀՕՊ համալիրների վաճառքին։ Գործարքի արժեքը 5մլրդ դոլար է։
Պետդեպից ընդգծել են, որ այդ մատակարարումները կծառայեն ԱՄՆ արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության շահերին, ինչպես նաև կուժեղացնեն Գերմանիայի՝ ներկայիս և ապագա սպառնալիքներին արձագանքելու կարողությունը:
«Հրթիռների վաճառքը չի փոխի ուժերի հիմնական հավասարակշռությունը տարածաշրջանում»,- ասվում է հայտարարության մեջ։
Թուրքական ԶԼՄ-ներն ընդգծում են, որ Թուրքիան, թեև Իտալիայի ու Գերմանիայի նման նույնպես ՆԱՏՕ-ի անդամ է, սակայն Վաշինգտոնն Անկարային այդպս էլ չվաճառեց գերժամանակակից F-35 կործանիչները։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Բոսֆորի նեղուցում անցկացվել է «Բոսֆորի 37-րդ լողի մրցույթ», որին մասնակցել է 3000 լողորդ։

Սոֆիա Յակուշինայի այդ քայլը դիվանագիտական ճգնաժամ է առաջացրել ռուս-թուրքական հարաբերություններում։

Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների ֆեդերացիան հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման աղյուսակը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |