• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 02:01
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հոդված17:17, 26 Օգոստոս 2024

Թուրք վերլուծաբան. «Էրդողանը երևի մամուլից է իմացել, որ մեր ռազմանավը մասնակցել է Իսրայելին աջակցող զորավարժություններին».

Թուրք վերլուծաբան. «Էրդողանը երևի մամուլից է իմացել, որ մեր ռազմանավը մասնակցել է Իսրայելին աջակցող զորավարժություններին».

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Ինչպես մտանք Ղարաբաղ, ինչպես մտանք Լիբիա, նման մի բան էլ կարող ենք անել Իսրայելի հետ» հայտարարության  վերաբերյալ արձագանքները չեն դադարում Թուրքիայի ներսում։

Թուրքական ընդդիմադիր «Diken» լրատվամիջոցում հրապարակվել է թուրք վերլուծաբան Ջան Աթաքլըի ուշագրավ հոդվածը, որտեղ հեղինակը հեգնում է Իսրայելի վերաբերյալ Թուրքիայի նախագահի «կոշտ» հայտարարությունները։

Աթաքլըն, հղում անելով ամերիկյան կողմին, նշում է, որ  Թուրքիայի ռազմածովային ուժերին պատկանող  «TCG Anadolu» ռազմանավը մասնակցել է թուրք-ամերիկյան զորավարժություններին Միջերկրական ծովում, որի վերաբերյալ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը որևէ տեղեկություն չի հաղորդել։

Ըստ հոդվածի հեղինակի` այդ զորավարժության մասին ոչ ոք չէր իմանա, եթե չլիներ ամերիկյան կողմը, որը  հանրայնացրել էր տեղի ունեցածը։

Այս ամենում ուշագրավ փաստն այն է, որ այդ զորավարժությունները,  ըստ էության, եղել են ի աջակցություն Իսրայելի և այդ համատեքստում շատ «տարօրինակ է Անկարայի նման քայլը, որը մի կողմից սպառնում է ներխուժել Իսրայել, բայց մյուս կողմից մասնակցում է Իսրայելին աջակցող ամերիկյան զորավարժությյուններին։

Ջան Աթաքլըն նաև բացառում է, որ այդ որոշումը  կայացված լինի առանց Էրդողանի իմացության, քանզի  եթե հանկարծ այդպես լիներ, ապա Էրդողանը «խիստ կբարկանար»։

«Էրդողանը հավանաբար լրատվամիջոցներից է իմացել, որ թուրքական ռազմածովային ուժերը զորավարժության են մասնակցում Իսրայելին պաշտպանելու համար»,-  հեգնում է թուրք վերլուծաբանը։

Աղբյուր`    DIken.com.tr

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ֆեմինիզմը և ֆեմիցիդը Թուրքիայում
16:47, 29 օգոս
Ֆեմինիզմը և ֆեմիցիդը Թուրքիայում

Կինը Թուրքիայում դիտվել և դիտվում է որպես պետության «դաստիարակած» քաղաքացի, այլ ոչ թե պայքարող անկախ սուբյեկտ։

Թուրքական մամուլի անդրադարձը վաշինգտոնյան համաձայնագրին, իմա՝ Թրամփի ուղուն
14:01, 29 օգոս
Թուրքական մամուլի անդրադարձը վաշինգտոնյան համաձայնագրին, իմա՝ Թրամփի ուղուն

Ներկայացված են իշխանական և ընդդիմադիր կայքերում հրապարակված լուրերի ու վերլուծական հոդվածների հիմնական շեշտադրումները։

Թուրքիան ջրային ճգնաժամի մեջ է. չորանում են գետեր, ցամաքում են լճեր
09:34, 27 օգոս
Թուրքիան ջրային ճգնաժամի մեջ է. չորանում են գետեր, ցամաքում են լճեր

Մասնագետները հորդորում են անցնել ջրի խնայողությանը և ոռոգման նոր համակարգերի կիրառմանը:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}