Քաղաքական11:33, 29 Օգոստոս 2024
ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցիչ. «Արևմուտքն աջակցում է PKK-ին»
Միացյալ ազգերի կազմակերպությունում (ՄԱԿ) Թուրքիայի մշտական ներկայացուցիչ, դեսպան Ահմեդ Յըլդըզը ելույթ է ունեցել ՄԱԿ անվտանգության խորհրդի (ԱԽ)՝ Սիրիայի հարցով հրավիրված նիստում:
Թուրք դեսպանն ընգդծել է, որ Արևմուտքն աջակցում է Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությանը» (ՔԲԿ-PKK) և դրա հետ նույնացվող «Սիրիայի քրդական ինքնապաշտպանական ուժերին» (YPG):
Այս համատեքստում Յըլդըզն ասել է, որ այդ կազմակերպությունները վտանգ են ներկայացնում Սիրիայի տարածքային ամբողջականության համար և ամենամեծ սպառնալիքն են այդ առումով:
ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցիչը շեշտել է նաև, որ Սիրիայի սահմանադրական կոմիտեն պետք է անհապաղ ժողով գումարի և նորից կյանք հաղորդի քաղաքական գործընթացին:
«Սիրիացիների՝ իրենց երկիր անվտանգ, կամավոր և պատվաբեր վերադարձի համար պետք է բարենպաստ պայմաններ ստեղծվեն»,-ամփոփել է Յըլդըզը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |