Քաղաքական15:28, 29 Օգոստոս 2024
Գերապետրիտիս.«Հունաստանը հիմնականում կողմ է Թուրքիայի եվրապական առաջընթացին»

Թուրքիայի արտաքին գերատեսչության նախարար Հաքան Ֆիդանը Բրյուսելում մասնակցում է Եվրամիության արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը։ Նշվում է, որ հանդիպման ընթացքում կքննարկվի ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցը, ինչպես նաև մաքսային միության և վիզաների հետ կապված հարցեր։
Այցի շրջանակներում Ֆիդանը երկկողմ հանդիպումներ է ունեցել Հունաստանի և Իսպանիայի արտաքին գործերի նախարարների հետ։
Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորգոս Գերապետրիտիսը մինչ Հաքան Ֆիդանի հետ հանդիպելը նշել է, որ Թուրքիայի արտգործնախարարի համար 5 տարի անց այս հանդիպմանը մասնակցելը չափազանց կարևոր է։
Գերապետրիտիսը նաև նշել է, որ այս հանդիպումը հնարավորություն կտա խոսել Թուրքիա-Եվրոպա հարաբերությունների մասին ու հավելել, որ Հունաստանը հիմնականում կողմ է Թուրքիայի եվրոպական առաջընթացին։
Անդրադառնալով Ֆիդանի հետ հանդիպմանը, Գերապետրիտիսը նշել է, որ չափազանց կարևոր է ՄԱԿ-ի նախաձեռնությամբ Կիպրոսի հարցի լուծման համար բանակցությունները վերսկսելու ջանքերը և հավելել, որ այդ հարցերը կքննարկեն Թուրքիայի արտգործնախարարի հետ հանդիպման ընթացքում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |