• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 16:13
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական13:08, 30 Օգոստոս 2024

Հաքան Ֆիդան.«Թուրքիայի համար ԵՄ-ին անդամակցելը ռազմավարական նպատակ է»

Հաքան Ֆիդան.«Թուրքիայի համար ԵՄ-ին անդամակցելը ռազմավարական նպատակ է»

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Եվրամիության (ԵՄ) արտգործանախարների ոչ պաշտոնական հանդիպումից հետո հանդես է եկել հայտարարությամբ։ Նա նշել է, որ բրյուսելյան հանդիպումը ԵՄ-ի հետ հարաբերություններն նոր շունչ հաղորդելու տեսանկյունից կարևոր է։

Ֆիդանը որպես դրական զարգացում է որակել Թուրքիային հանդիպմանը հրավիրելը և նշել, որ 2 ժամ տևած հանդիպման ընթացքում մանրամասնորեն քննարկվել է Թուրքիա-ԵՄ հարաբերությունները և դրանց դերը տարածաշրջանային և գոբալ հարցերի շուրջ։

Թուրքիայի արտգործնախարարի նշմամբ, ԵՄ գրեթե բոլոր գործընկերներն ընդգծել են, որ Թուրքիայի հետ կառուցվածքային և կանոնավոր երկխոսությունն ու խորհրդակցությունները պետք է շարունակվեն բոլոր ոլորտներում, հատկապես արտաքին քաղաքականության, անվտանգության և պաշտպանական քաղաքականության մեջ։ 

Ըստ Ֆիդանի՝ ԵՄ գործընկերները նաև նշել  են, որ Թուրքիան կարևոր դեր ունի ռուս-ուկրաինական համակամարտությունում, Գազայի պատերազմում, Սիրիայի, Իրաքի, Մեձավոր Արևելքի և Հարավային Կովկասի հարցերում։

Վիզաների ազատականացման վերաբերյալ Ֆիդանը հայտարարել է, որ  66 չափորոշիչները բավարարված են և աշխատանքներ են տարվում մնացած 6 չափորոշիչների լրացման ուղղությամբ։

Թուրքիայի արտգործնախարարը նաև հայտարարել է, որ ԵՄ-Թուրքիա հարաբերություններին նոր շունչ հաղորդելը բխում է բոլորի շահերից  և Թուրքիայի համար ԵՄ-ին անդամակցելը ռազմավարական նպատակ է։

 

Աղբյուր`    trthaber.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}