Տնտեսական18:15, 02 Սեպտեմբեր 2024
Ըստ Bloomberg-ի՝ Թուրքիան BRICS-ին միանալու դիմում է ներկայացրել

Ամերիկյան «Bloomberg» պարբերականը հրապարակել է լրատվական հոդված, որտեղ նշվում է, որ Թուրքիան ամիսներ առաջ դիմում է ներկայացրել BRICS միանալու համար։ «Euronews»-ը դիմել է Թուրքիայի արտաքին գերատեսչության աղբյուրներին լուրը հաստատելու համար։
Նշվում է, որ հարցին ի պատասխան ոչ մի տեղեկություն չի տրամադրվել և անպատասխան են թողել գործընթացի վերաբերյալ հարցերը։
Նշենք, որ ԲՐԻԿՍ-ը (անգլ.՝ BRICS — Brazil, Russia, India, China, South Africa բառերի հապավում) 9 երկրի միջազգային տնտեսական միություն է: Այն հիմնվել է 2006-ին:
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել էին, որ Թուրքիան ցանկանում է դառնալ BRICS-ի անդամ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |