• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 19:38
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

10:31, 02 Սեպտեմբեր 2024

Եգիպտոսի նախագահը պատասխան այց է կատարում Անկարա

Եգիպտոսի նախագահը պատասխան այց է կատարում Անկարա

Սեպտեմբերի 4-ին  Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին  մեկնելու է Թուրքիա, որտեղ հանդիպելու է թուրք բարձրաստիճան պաշտոնյաների հետ, այդ թվում Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

Ավելի վաղ  Թուրքիայի նախագահը 12 տարվա  դադարից հետո առաջին անգամ մեկնել էր Եգիպտոս։ Կահիրե կատարած նրա այցը պայմանավորված էր երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը միտված փորձով։

Նշվել է, որ երկու նախագահները քննարկելու են տարածաշրջանային մի շարք խնդիրներ, ադ թվում Գազայի, Լիբիայի և Սոմալիի խնդիրները։

Թուրքական այլ լրատվամիջոցներ տեղեկացրել են, որ այցի ընթացքում կայանալու է Թուրքիա-Եգիպտոս բարձր մակարդակի համագործակցության նիստ, որի շրջանակներում Թուրքիան Եգիպտոսին մատակարարելու է հարվածային ԱԹՍ-ներ։

Քննարկվելու է նաև երկկողմ առևտրաշրջանառությունը 10 մլրդ-ից 15 մլրդ հասցնելուն միտված ծրագրեր:

Հիշեցնենք, որ երկու երկրների միջև լարվածությունը սկիզբ էր առել 2013-ի ամռանը Եգիպտոսում «Մուսուլման եղբայրներ»-ին քաղաքական իշխանությունից հեռացնելու հարցում Թուրքիայի դիրքորոշման և այդ երկրի ներքին գործերին միջամտելու Անկարայի քաղաքականության պատճառով: Դրան հաջորդել էր Թուրքիայի և Եգիպտոսի միջև դիվանագիտական հարաբերությունների մակարդակի նվազեցումն ու դեսպանների հետկանչը։

 

Աղբյուր`    CNN Turk.com.tr

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}