Ռազմական19:12, 02 Սեպտեմբեր 2024
Ակնկալվում է, որ Թուրքիան Եգիպտոսին կմատակարարի անօդաչու թռչող սարքեր

Օգոստոսի 4-ին Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Աս-Սիսին կմեկնի Թուրքիա։ Այցի շրջանակներում նախագահների գլխավորությամբ տեղի կունենա երկու երկրների բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի առաջին նիստը։
Նշվում է, որ քննարկվելիք հարցերի թվում կլինեն Գազայում հրադադարի հաստատմանն ուղղված քայլերը և մարդասիրական օգնությանը վերաբերող հարցեր։ Կողմերը նպատակադրված են երկկողմ առևտրի ծավալները 10 միլիարդից հասցնել 15 միլիարդի։ Օրակարգային հացերի թվում կլինի նաև Թուրքիայից Եգիպտոս անօդաչու թռչող սարքերի մատակարարման հարցը։
Հիշեցնենք, որ վերջին 11 տարվա ընդմիջումից հետո Եգիպտոսի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման ուղղությամբ նոր քայլեր են ձեռնարկվում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Էգեյան ծովի 23 կղզի միջազգային պայմանագրերով ունեն ապառազմականացված կարգավիճակ: Դրանց տարածքում ռազմական գործունեությունն արգելված է»։

Տասնյակը եզրափակում է Հունաստանը՝ 63.232 զրահապատ մեքենայով։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում երկրի զինված ստորաբաժանումները դուրս կբերվեն Սիրիայի տարածքից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |