Քաղաքական08:43, 02 Սեպտեմբեր 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն Կիպրոսին մեղադրում է պատմությունը խեղաթյուրելու մեջ

Թուրքիայի արտգործնախարարությունը սոցիալական ցանցում կատարած գրառմամբ անդրադարձել է մոտ ապագայում Netflix-ում հրապարակվելիք «Famagusta» սերիալին:
Նախարարության գրառման մեջ նշվել է, թե սերիալն աղավաղում է պատմական իրողությունները և հանդիսանում է Կիպրոսի պրոպագանդա:
«Թվային հարթակներից մեկում հրապարակվելիք «Famagusta» անունով սերիալը, խեղաթյուրելով պատմական փաստերը, ծառայում է Հարավային Կիպրոսի հունական կառավարության սև քարոզչությանը»:
Թուրքական արտաքին քաղաքական գերատեսչությունը նշել է, որ պատմական խեղաթյուրումը վերաբերում է 1963-ից 1974-ն ընկած ժամանակահատվածին, որի ընթացքում կիպրոսցի թուրքեր են սպանվել:
Գրառման մեջ ասվել է, որ վերոհիշյալ սերիալը անարգանք է այդ տարիներին, ըստ իրենց, հույների կողմից սպանված թուրքերի նկատմամբ: Այս պարագայում Թուրքիայի ԱԳՆ գրառման մեջ հույները որակվել են որպես «արյունով կուրացած կիպրոսցի հունական ցեղեր»:
«Փաստերն այլ կերպ արտացոլելու նման ապարդյուն փորձերն ավելի են ամրապնդում մեր ազգային դատի՝ Կիպրոսի հարցում պայքարելու մեր վճռականությունը»,-ասվել է սոցցանցյան գրառման մեջ:
Նշենք, որ սերիալային իրադարձությունները տեղի են ունենում Կիպրոսի Ֆամագուստա քաղաքում: Դրա կարճ նկարագրության համաձայն՝ 1974-ի ամռանը՝ Կիպրոս թուրքական ներխուժման ժամանակ, Ֆամագուստայում ապրող մի զույգ կորցնում է իր երեք ամսական երեխային և ստիպված լքում քաղաքը՝ ենթարկվելով բռնության:
«Famagusta» հունարեն անվանման ֆրանկական աղավաղումն է, որը նշանակում է «թաղված ավազի մեջ» և նկարագրում Կիպրոսի ամենաերկար գետի՝ Պեդիեոսի տիղմված գետաբերանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |