Քաղաքական10:14, 03 Սեպտեմբեր 2024
Անկարայում ԱՄՆ դեսպանատունն արձագանքել է Թուրքիայում ամերիկացի զինվորականի բռնության դեպքին

Անկարայում ԱՄՆ-ի դեսպանատունն արձագանքել է Թուրքիայի արևմտյան հատվածում գտնվող Իզմիր քաղաքում ամերիկացի զինվորականի նկատմամբ գործադրված բռնության դեպքին:
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.
«Մենք հաստատում ենք, որ այսօր USS Wasp-ում ծառաող ամերիկացի զինվորականը ենթարկվել է հարձակման և այս պահին նրան վտանգ չի սպառնում:
Մենք շնորհակալություն ենք հայտնում թուրքական իշխանություններին՝ դեպքին արագ միջամտելու և դրա հետ կապված հետաքննություն սկսելու համար»:
Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել սեպտեմբերի 2-ին: «Թուրքիայի երիտասարդական միության» (TGB) անդամները բռնություն էին գործադրել քաղաքում շրջող ամերիկացի զինվորականի նկատմամբ և պարկ քաշել նրա գլխին:
Ամերիկացի զինվորականը Իզմիրի նավահանգստում գտնվող ԱՄՆ-ի ամենամեծ գրոհային նավի՝ «USS Wasp»-ի վրա ծառայություն իրականացնող անձնակազմի անդամ է:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |