• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 02:16
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան17:02, 03 Սեպտեմբեր 2024

Թուրք վերլուծաբանը հավանական է համարում Թուրքիա-Սիրիա կարգավորումը

Թուրք վերլուծաբանը հավանական է համարում Թուրքիա-Սիրիա կարգավորումը

Թուրքական իշխանամետ «Hürriyet»-ի վերլուծաբան  Ֆաթիհ Չեքիրգեն անդրադարձել  թուրք-սիրիական հարաբերությունների կարգավորմանը միտված նոր գործընթացին, որը տեղի է ունենում Իրանի և Ռուսաստանի միջնորդությամբ։

Նա, կարևորելով  Թուրքիայի՝ Սիրիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում կատարած կարևոր քայլերը, նշում է, որ այս  համատեքստում շատ կարևոր է թուրք և ռուս զինվորների համատեղ պարեկային ծառայության վերսկսման փաստը։

Պնդելով, որ Սիրիայի նախագահ Ասադը Էրդողանի հետ հանդիպման համար  ոչ մի նախապայման չի դրել՝ հեղինակը կարծում է, որ հարաբերությունների կարգավորումը միանգամայն իրագործելի է։

«Շատ կարևոր քայլ է արվում Իրաքից հետո Սիրիայի հետ հարաբերությունների կարգավորման քաղաքականության առումով։ Միասնական ցամաքային պարեկությունը (BKD), որը դադարեցվել էր 2023 թվականի հոկտեմբերի 5-ին, վերսկսվում է։

Թուրք և ռուս զինվորներից բաղկացած ստորաբաժանումը կրկին պարեկային ծառայություն է իրականացնում «Խաղաղության աղբյուր» ռազմական գործողության շրջանի արևելքում։ «Pars» և «Kirpi» մեքենաներով աշխատում է 24 անձնակազմ»,- հայտնում է վերլուծաբանը։

Միևնույն ժամանակ հեղինակը հիշեցնում է, որ  Դամասկոսի համար Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման տեսանկյունից  պարտադիր պայման է Թուրքիայի ու վերջինիս հովանավորությունը վայելող խմբավորումների դուրսբերումը Սիրիայի հյուսիսից։

«Ռուսաստանի հետ համատեղ ցամաքային այս պարեկությունը կարող ենք դիտարկել որպես կարևոր զարգացում Անկարայի և Դամասկոսի միջև հարաբերությունների կարգավորման փուլի առումով»,-եզրափակվում է հոդվածը։

Աղբյուր`    Yeniakit.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}