Քաղաքական17:15, 04 Սեպտեմբեր 2024
Եգիպտոսի նախագահ Սիսին Թուրքիայում է

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով պաշտոնական այց է կատարել Անկարա։ Նախագահական համալիրում կազմակերպվել է պաշտոնական ընդունելության արարողություն։
Դիմավորման արարողությունից հետո Էրդողանը և Սիսին առանձնազրույց են ունեցել։ Մամուլի համար դռնփակ հանդիպումից հետո երկու նախագահների գլխավորությամբ գումարվելու ռազմավարական համագործակցության բարձր մակարդակի խորհրդի նիստ։
Պաշտոնական տեղեկությամբ՝ հիշյալ խորհրդի նիստում Թուրքիա-Եգիպտոս հարաբերությունները վերանայվելու են բոլոր առումներով, քննարկվելու են համագործակցության հետագա զարգացմանն ուղղված համատեղ քայլերը։
Երկկողմ հարաբերություններից բացի անդրադարձ է կատարվելու նաև Գազայում տիրող իրավիճակին և իսրայելական հարձակումներին։
Հանդիպման շրջանակներում օրակարգում է նաև հարաբերությունների պայմանագրային հիմքերն ամրապնդելուն ուղղված որոշ փաստաթղթերի ստորագրումը։
Ակնկալվում է, որ այս այցը նոր խթան կհաղորդի Թուրքիա-Եգիպտոս հարաբերություններին և կնպաստի ոչ միայն երկկողմ համագործակցության ամրապնդմանը, այլև ընդհանուր տարածաշրջանային անվտանգության ապահովմանը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |