Քաղաքական08:41, 05 Սեպտեմբեր 2024
Ֆիդանը կմեկնի Հյուսիսային Մակեդոնիա

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն այսօր՝ սեպտեմբերի 5 պաշտոնական այցով կլինի Հյուսիսային Մակեդոնիայում:
Ֆիդանը հանդիպում է ունենալու Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետ Հրիստյան Միքոսկիի, խորհրդարանի նախագահ Աֆրիմ Գաշիի և իր գործընկեր՝ Թիմջո Մուջունսկիի հետ:
Օրակարգում երկկողմ հարբերություններն են, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային նշանակության և երկու երկրների միջև առկա առևտրաշրջանառությանը վերաբերող հարցեր:
Բացի այդ նշվում է, որ կողմերը քննարկելու են Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված «Ֆեթուլլահականների կազմակերպության» (FETÖ) դեմ պայքարին առնչվող խնդիրներ։
Մտքեր են փոխանակվելու էներգետիկայի, շինարարության և շրջակա միջավայրի ոլորտներում առկա համագործակցությունն ամրապնդելու շուրջ: Կողմերն անդրադառնալու են նաև Հյուսիսային Մակեդոնիայի թուրքական համայնքի համար հետաքրքրություն ներկայացնող հարցերին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |