Քաղաքական15:10, 06 Սեպտեմբեր 2024
«Reuters». 12 տարվա լարվածությունից հետո Թուրքիան ու Եգիպտոսը փորձում են կարգավորել հարաբերությունները

«Reuters» լրատվական գործակալությունն անդրադարձել է Եգիպտոսի նախագահ Աբդուլ Ֆաթահ ալ-Սիսիի Թուրքիա կատարած այցին։ Ինչպես հայտնի է, այցի ընթացքում Թուրքիայի և Եգիպտոսի միջև ստորագրվել է բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության մեխանիզմի մասին համաձայնագիր:
Նիստի շրջանակներում կողմերը համատեղ հուշագիր են ստորագրել: Այն վերաբերում է ֆինանսների, շրջակա միջավայրի, քաղաքաշինության, առողջապահության, էներգետիկայի, գործարարության, գյուղատնտեսության, քաղաքացիական ավիացիայի, ինֆորմացիայի և կապի տեխնոլոգիաների, բարձրագույն կրթական համալիրների, աշխատանքի և զբաղվածության, համագործակցության և կարողությունների զարգացման, երկաթուղային ճանապարահների, մրցակցային քաղաքականության և դիվանագիտական ակադեմիաների համագործակցության ոլորտներին:
Այս համատեքստում նշվում է, որ երկարատև լարված հարաբերություններից հետո երկու երկրները փորձում են կարագավորել իրավիճակը։
Հիշեցնենք, որ երկու երկրների միջև լարվածությունը սկիզբ էր առել 2013-ի ամռանը Եգիպտոսում «Մուսուլման եղբայրներ»-ին քաղաքական իշխանությունից հեռացնելու հարցում Թուրքիայի դիրքորոշման և այդ երկրի ներքին գործերին միջամտելու Անկարայի քաղաքականության պատճառով:
Դրան հաջորդել էր Թուրքիայի և Եգիպտոսի միջև դիվանագիտական հարաբերությունների մակարդակի նվազեցումն ու դեսպանների հետկանչը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |