Քաղաքական10:30, 06 Սեպտեմբեր 2024
Քալընը հանդիպել է Լիբիայի ազգային միասնության կառավարության վարչապետի հետ
Թուրքիայի ազգային հետախուզության ծառայության ղեկավար Իբրահիմ Քալընը հանդիպում է ունեցել Լիբիայի ազգային միասնության կառավարության վարչապետ Աբդուլհամիդ էդ Դիբեյդեի հետ:
Օրակարգում է եղել երկու երկրների միջև առկա հարաբերությունները, երկուստեք կարևորություն ներկայացնող փաստաթղթերը, ինչպես նաև Պաղեստինի Գազայի հատվածում տիրող իրավիճակն ու Մերձավոր Արևելքի վերջին զարգացումները:
Լիբիական կողմի տեղեկացմամբ՝ հանդիպումը տեղի է ունեցել Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում:
Հանդիպման ընթացքում ընդգծվել է կողմերի համատեղ աշխատանքի անհրաժեշտությունը՝ տարածաշրջանային կայունությանն աջակցելու և քաղաքացիական անձանց պաշտպանելու հարցում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |