Քաղաքական11:34, 06 Սեպտեմբեր 2024
Թուրքիայի արտգործնախարարը պաշտոնական այցով կմեկնի Կոսովո

Սեպտեմբերի 7-ին Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Կոսովոյի փոխվարչապետի և արտգործնախարարի հրավերով կմեկնի Կոսովո։
Պաշտոնական այցի շրջանակներում Ֆիդանին կընդունեն Կոսովոյի նախագահ Վյոսա Օսմանին և վարչապետ Ալբին Կուրտին։ Թուրքիայի արտգործնախարարը կհանդիպի Կոսովոյի արտաքին գերատեսչության ղեկավար Դոնիկա Գյորվալա-Շվարցի հետ։
Հանդիպման ընթացքում կողմերը կքննարկեն երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և անվտանգային հարցերը, մասնավորապես Թուրքիայում ահաբեկչական համարվող FETO-ի՝ գլուլենական շարժման դեմ պայքարը։ Նշվում է նաև, որ տեղի կունենա Համատեղ տնտեսական և առևտրային կոմիտեի առաջին նիստը։
Ակնկալվում է, որ Ֆիդանը կհանդիպի ՆԱՏՕ-ի Կոսովոյի ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Օզքան Ուլութաշի հետ և կայցելի Պրիզրեն ու Մամուշա քաղաքներ, որտեղ ապրում են մեծամասամբ թուրքեր։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |