• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 02:02
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Մշակութային19:47, 08 Սեպտեմբեր 2024

Աղթամար կղզու հայկական եկեղեցում մատուցվել է 12-րդ պատարագը (լուսանկարներ)

Աղթամար կղզու հայկական եկեղեցում մատուցվել է 12-րդ պատարագը (լուսանկարներ)

Սեպտեմբերի 8-ին Վանա լճի Աղթամար կղզու հայկական Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվել է 12-րդ պատարագը։ Այն մատուցել  է Պոլսո հայոց պատրիարք արքեպիսկոպոս Սահակ Մաշալյանը, ով նախօրեին մեկնել էր Վան և հանդիպել նահանգապետի հետ։ Պատարագին մասնակցելու էին եկել հայեր Ստամբուլից, Հայաստանից, ԱՄՆ-ից և Գերմանիայից։

Ermenihaber.am-ի հետ զրույցում պատարագի մասնակիցները, ովքեր եկել էին Հայաստանից, կիսվել են իրենց տպավորություններով։

- Ես Ելենան եմ, ուսուցչուհի։ Շատ անգամ եմ եկել Վանա լիճ, բայց այս անգամ հատուկ նպատակով եմ եկել, եկել եմ ուխտի։Երբեք ոչ մի անգամ առիթ չէր եղել Սուրբ Խաչ եկեղեցու պատարագին մասնակցելու։ Առաջին հերթին ինձ վրա մեծ տպավորություն թողեց այդքան շատ մարդկանց հոսքը, ներկայությունը։ Տարբեր լեզուներ, տարբեր ազգության մարդկանց կարող ես տեսնել ու լսել այստեղ։

- Ես Արտակն եմ, Արևմտյան Հայաստանում երկրորդ անգամ եմ։ Շատ էի ցանկանում մասնակցել պատարագին և եկա։ Հիանալի էր շատ, ամբողջ մարմինս ցնցվում էր, երբ պատարագի ձայնն ամբողջ կղզով լսվում էր։ Տպավորիչ էր շատ, կյանքում չեմ կարող մոռանալ այդ պահերը։ Բայց հետադարձը ամենավատն էր․ փշաքաղվում էի, կարծես երեխայիս թողած լինեի այդ կղզում։ Երեխան իմ եկեղեցին էր, որը մենք թողնում ենք նորից թշնամու ձեռքում ու գնում․․․

- Ես Դավիթն եմ, եկել եմ Երևանից։ Այսօր մասնակից էի Թուրքիայում գտնվող մեր հայկական եկեղեցում մատուցվող պատարագին և շատ մեծ զգացմունքներով ու տպավորություներով կվերադառնամ Երևան։ Ըստ իս՝ հայի համար շատ կարևոր է մուսուլմանական երկրում՝ Թուրքիայում, մասնակցել  հայկական, քրիստոնեկան եկեղեցում մատուցվող պատարագին։

Նշենք, որ Աղթամարի Սուրբ խաչ եկեղեցում 95 տարվա դադարից հետո Թուրքիայի զբոսաշրջության և մշակույթի նախարարության հատուկ թույլտվությամբ առաջին պատարագը մատուցվել էր 2010-ի սեպտեմբերի 19-ին։


 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական բլոգը ներկայացրել է 20 հետաքրքիր փաստ Հայաստանի մասին
17:27, 10 սեպ
Թուրքական բլոգը ներկայացրել է 20 հետաքրքիր փաստ Հայաստանի մասին

Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։

Թուրք դաշնակահարուհին կատարել է Առնո Բաբաջանյանի «Էլեգիա» ստեղծագործությունը (Տեսանյութ)
15:26, 05 սեպ
Թուրք դաշնակահարուհին կատարել է Առնո Բաբաջանյանի «Էլեգիա» ստեղծագործությունը (Տեսանյութ)

Ստեղծագործության տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլի Բեշիքթաշի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում:

Սեպտեմբերի 7-ին Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվի
11:08, 02 սեպ
Սեպտեմբերի 7-ին Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվի

Պատարագի մատուցման նախապատրաստական ​​աշխատանքներն ընթացքի մեջ են։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}