Քաղաքական13:41, 09 Սեպտեմբեր 2024
Թուրք վերլուծաբան․ «Թուրքիայի և Ադրբեջանի միջև արդեն կա շատ լուրջ լարվածություն»
Թուրք վերլուծաբան Հաքան Սոնոքն իր հոդվածում անդրադարձել է թուրք-ադրբեջանական հարաբերություններին։ Ըստ նրա դիտարկման՝ վերջին շրջանում աճել է Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածությունը՝ բացահայտելով նրանց հարաբերությունների և ղարաբաղյան հակամարտության խորքային խնդիրները։
Հոդվածում տեղ գտած ձևակերպումների համաձայն՝ 2024 թվականի օգոստոսին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Ադրբեջան ազդարարեց Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դաշինքի ամրապնդման մասին, ինչը սրեց լարվածությունը Թուրքիայի հետ: Թուրք պաշտոնյաների վերջին հայտարարությունները զայրացրել են Ադրբեջանին, հատկապես Հայաստանի հետ նրանց պատմական հակամարտությունների համատեքստում:
Սոնոքն նկատել է տալիս, որ թուրք պաշտոնյաները հայտարարություններ են արել, ըստ որոնց, Ադրբեջանը խեղաթյուրում է իրենց պայքարի և հաղթանակի իրականությունը։
Ադրբեջանի պաշտոնական դիրքրորոշումն այս հարցի շուրջ հերքում է այն կարծիքը, թե պատերազմի ժամանակ Թուրքիայի ներդրումներն օգնություն են եղել՝ ընդգծելով, որ ամբողջ ռազմական տեխնիկայի համար վճարվել է։ Այն նաև վիճարկում է այն պնդումները, որ հաղթանակը պատկանում է Թուրքիային՝ ընդգծելով, որ Ադրբեջանի հաջողությունը Ղարաբաղում ձեռք է բերվել Ադրբեջանի սեփական ջանքերով և զոհողություններով։
Հոդվածագիրը քննադատում է թուրքական իշխանություններին 44-օրյա պատերազմի իրողությունները խեղաթյուրելու և հայկական շահերին ծառայելու համար: Սոնոքը սխալ է համարում այդ հաղթանակը միայն Թուրքիային վերագրելը։ Իսկ վերջում նաև հռետորական հարցադրում անում. Թուրքիան արդյո՞ք ուզում է կորցնել Ադրբեջանի բարեկամությունը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |